Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորած հովիվը վերադարձել է տուն

Կարևոր լուրեր Հասարակություն
faf221478dc2eb5662e9e63e1fb74249

Երեկ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 13.43-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում Սյունիքի մարզի Թասիկ գյուղի գյուղապետ Խ. Հովհաննիսյանից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 8-ի, ժամը 15.00-ի դրությամբ գյուղի բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը նախիրը տարել է հարեւան Թանահատ գյուղին հարակից արոտավայր, երեկոյան չի վերադարձել և նրա մասին որևէ տեղեկատվություն չկա: ՏԿԱԻՆ-ը հայտնում է, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Թասիկ գյուղում անհայտ կորած բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին վերադարձել է տուն: