Հայկական կողմի պատասխանը՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիչքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում: Պատասխան. Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթի, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ: Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում: Պաշտպանության նախարարություն BBC-ին տված հարցազրույցում էլ ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Հարցազրույցը՝ այստեղ