A
A
Բակո Սահակյանը՝ գրադարանում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան եւ հանդիպել աշխատակիցների հետ: Նախագահը կարեւորել է հաստատության դերակատարությունը մեր երկրում մշակույթի ոլորտի զարգացման եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ նշելով, որ նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր գրադարանի աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ