Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպառնալիք-նամակներ՝ Շահեն Հարությունյանին

Կարևոր լուրեր Հասարակություն
shahen

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստան-Դանիա ֆուտբոլային խաղի ժամանակ ՇաՀեն Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնությունից մի քանի օր հետո՝ վերջինս ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է, որ իրեն սպառնալիքներ են ներկայացնում, հեռախոսահամարներ փոխանցում՝զանգելու ակնկալիքով։ Մեզ հետ զրույցում Շահեն Հարությունյանը հաստատեց, որ սպառնալիքներ եղել են, բայց որեւէ մեկին չի կասկածում, եւ այս դեպքը չի կապում ստադիոնում տեղի ունեցածի հետ։ Անհայտ օգտատերերի կողմից իրեն հասցեագրված նամակներին ցանկություն չունի անդրադառնալու եւ բարձրաձայնելու լրատվամիջոցների համար։ Շահեն Հարությունյանի մայրը մեզ հետ զրույցում նշեց. «Ստադիոնում տեղի ունեցած դեպքի ժամանակ Շահենին պրոֆեսիոնալ կերպով սադրել են, նա էլ տրվել է սադրանքներին։ Իսկ այս նամակների վերաբերյալ մենք ցանկություն չունենք բարձրաձայնելու, քանի որ հերթական անգամ Շահենի անունն է շահարկվում»։ Ավելի ուշ Շահեն Հարությունյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ՝ խնդրելով չշահարկել այս թեման. «Արդեն մեկ անգամ սխալվել եմ՝ մարզադաշտում ներքաշվելով սադրանքի մեջ։ Իմ անհանդուրժողականության շնորհիվ ես չկարողացա խուսափել սադրանքներից և հայտնվեցի տհաճ իրավիճակում։ Այժմ ինձ փորձում են ներքաշել նոր սադրանքների մեջ՝ վիրավորական և սպառնալից բնույթի նամակների միջոցով և հանդիպումներ պահանջելով, նաև իմ շուրջն անհարկի աղմուկ բարձրացնելով։ Խնդրում եմ այսուհետ փակել այս թեման, քանի որ չեմ ուզում ներքաշվել նոր սադրանքների մեջ»։