Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջորդ շաբաթվանից կփոխհատուցեն մինչեւ 500 կվտ/ժամ էլէներգիա ծախսող ՓՄՁ-ներին

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed14

Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խորհրդատվություններ են անցկացվում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ կարգավորող մյուս մարմինների շրջանակներում։ Նա խնդրեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ ներկայացնել գործընթացը։ Վերջինս նշեց, որ խորհրդատվություններն անցկացվելու են 3 փուլով. առաջին փուլը կավարտվի սեպտեմբերի վերջին, 2-րդը՝ հոկտեմբերի վերջին, եւ ամեն ինչ կավարտվի նոյեմբերին։ Նրա տեղեկացմամբ՝ առաջին փուլում կուսումնասիրվի ՀԷՑ-ի 2010-2018 թթ. սակագների վերանայման փոփոխությունը, էներգետիկ հաշվեկշիռը եւ արտադրական շղթայի մաս կազմող մյուս բաղադրիչները։ Բացի այդ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից սահմանված փոխհատուցումը մինչեւ 500 կվտ/ժամ էլեկտրաէներգիա ծախսող ՓՄՁ-ներին կսկսվի փոխհատուցվել հաջորդ շաբաթվանից։