Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրերը պետք է ազգային օրորներ երգեն իրենց մանուկների համար (տեսանյութ)

Հասարակություն
unnamed14

Տարբեր դարաշրջանների օրորոցային 21 երգ մեկ ձայնասկավառակում։ Ֆոլկլորից մինչեւ մեր օրերի կոմպոզիտորական օրորները մեկտեղելու գաղափարը Հրանտ ու Սաբեթ ամուսնական զույգինն է. «Շատ կարեւոր է, որ երեխան օրորոցից լսի այդ երգերը, երեխայի ականջը պետք է լսի մաքուր երաժշտություն, նա բառեր չի հասկանում, բայց ելեւէջները կարող են կրթել երեխայի հոգին»,- ասում է ձայնասկավառակի պրոդյուսեր, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը։ Օրորոցայինը երեխայի առաջին շփումն է արվեստի հետ, ուստի կարեւոր է ճիշտ մատուցումը. «Առաջին պայմանը, որ դրել էինք, որ երգողը պետք է լինի մայր, որ մոր նման երգի, ընտրեցինք Անահիտ Պապայանին»։ Հայկական Օրորոցային Գոհարներ» ձայնասկավառակին կցված է գրքույկ` օրորոցայինների բառերով ու նոտաններով: Հեղինակները դա հատուկ են արել, որ մայրերն էլ սովորեն ազգային օրորները ու հենց դրանք երգեն իրենց մանուկների համար: