Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ-ն դեռ չի հաստատել Վարդան Պետրոսյանի պայմանագիրը

Կարևոր լուրեր Հասարակություն
c3548aa8a3cecfd34dce537f9e9cfdad

Դերասան Վարդան Պետրոսյանը «Վարդաշեն» ՔԿՀ է ներկայացրել աշխատանքային պայմանագիր և այժմ սպասում է հաստատմանը, որպեսզի գնա աշխատանքի։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ «Այդ պայմանագիրը համապատասխանում է ներքին կանոններին, և հիմա սպասում ենք, որպեսզի նա համապատասխան անցագիր ստանա, և կարողանա աշխատել»,-նշեց նա։ Հաստատման դեպքում դերասանն աշխատելու է Պարոնյանի անվան թատրոնի շենքում գտնվող պրոդյուսերական մի ընկերությունում։ «Եթե թույլտվությունը տրվի, Վարդան Պետրոսյանը կարող է աշխատանքի գնալ հենց վաղը»,-շեշտեց պարոն Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Պատժի 1/3-ը նա արդեն կրել է։ Օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ ժամանակավոր կացարանից դերասանին տեղափոխեցին «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ նա պատժի մնացած մասը կրելու է բաց տիպի ռեժիմով։ Այս դեպքում դատապարտյալը հնարավորություն ունի առավոտյան 08.00-ին դուրս գալ ՔԿՀ-ից, գնալ աշխատանքի և երեկոյան 20.00-ին վերադառնալ այնտեղ։