A
A
Երթ՝ ֆուտբոլային խաղից առաջ (տեսանյութ)
Այսօր ժամը 20.00-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը:
«FAF-ը հրավիրում է միասնական երթի». ֆեյսբուքյան նախաձեռնությունը Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին սեպտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Դանիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ:
«Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով»,- ասված է հայտարարության մեջ:
Երթը կմեկնարկի 17:45: