Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանին լարված է, ինչպե՞ս կարող ենք կիսանախագահական համակարգը փոխել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira_Zohrabyan1

ԱԺ-ում այսօր Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ անցկացվող խորհրդարանական լսումներին ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախ ներողություն խնդրեց, որ հիմա ստիպված մասնակցում են այս քննարկումներին, քանի որ այս պահին ՀՀ պետական սահմանին լարված իրավիճակ է. «Հազար հարց կա, ինչքան հասցնենք, կտանք: Նախ՝ այս նոր Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք մարդու իրավունքները սահմանափակում են հասարակական կարգի պահանջով: Ո՞նց եք դուք անվանում սա մարդակենտրոն, որ միայն տասնութ կետով սահմանափակում եք»: Սերժ Սարգսյանի պաշտոնական ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ մարդու հիմնական իրավունքների սահմանափակումներ հիմա էլ կան գործող Սահմանադրության մեջ: Այնպես որ, ողջամիտ քննադատության դաշտ այս առումով չկա: Ինչ վերաբերում է կյանքի իրավունքին, այն, այո, բացարձակ իրավունք չէ: Ցավոք սրտի, ինձ էլ եմ շատ դեպքերում քննադատել, սակայն չեմ ափսոսում, որ չեմ ընկել դեմագոգիական փաստարկների առաջ եւ նոր Սահմանադրության մեջ չընդգրկեցինք այն սահմանափակումները, որոնք կան Եվրոպական կոնվենցիայի մեջ: Ինչպե՞ս կարելի է չկրակել տեռորիստի վրա»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարեց, որ լինելով կիսապատերազմական երկիր ու այս պահին էլ լարված է սահմանում, ինչպես կարող ենք կիսանախագահական համակարգը փոփոխել: Նա նաեւ նշեց, որ իրենք այսօր մեկնելու են սահման: