Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորի «Քիմպրոմը» պատրաստվում է ճանապարհներ փակել (տեսանյութ)

Տնտեսություն
action-vanadzor-qimprom

«Նաիրիտի» աշխատակիցների հաջողությունը ոգեւորել է Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցներին՝ նրանք պահանջում են իրենց 6-ից 12 ամիսների աշխատավարձը։ Այս տարվա հունիսին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անձամբ էր հանգստացրել եւ տուն ուղարկել «Քիմպրոմի» ժողովրդին՝ ասելով, որ «Նաիրիտի» աշխատավարձերի վճարումից հետո հերթն իրենցն է։ 120 միլիոն դրամ է այս մարդկանց ընդհանուր պարտքը։ Նրանց համբերության բաժակը լցվում է։ Այսօր ցուցարարների մոտ է իջել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը եւ տեղեկացրել՝ մարզպետն արձակուրդում է, իսկ առանց նրա ինքը ոչինչ անել չի կարող։ Կապվել մարզպետի հետ չի ստացվում։ Աշխատակազմի ղեկավարը «Քիմպրոմի» աշխատակիցներին ոգեւորում է՝ այնպիսի բարդ հարց է ձեր հարցը, որ մարզպետն անձամբ է զբաղվում։ Ցուցարարները համաձայն էին նաեւ փոխմարզպետի հետ հանդիպել, նա էլ Երեւանում խորհրդակցության է։ Չբավարարվելով մարզպետարանի պատասխանից՝ ցուցարարներն այսօր արեցին իրենց կարծիքով առավելագույնը՝ քայլերթով փոքր-ինչ կաթվածահարեցին Վանաձորի տրանսպորտի աշխատանքը։   Ավելին՝ տեսանյութով