Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենքը տվել են տոկոսի դիմաց, իսկ մարդիկ մնացել են անտուն (տեսանյութ)

Հասարակություն
chaushi-14

Գևորգ Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակիչներն անորոշության մեջ են և պահանջում են կատարել իրենց տրված խոստումը՝ ավարտել բնակարանների կառուցումը: «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները ասում են՝ բազմաթիվ նամակներ և դիմումներ են ուղարկել իշխանություններին: «Պատասխաններ մեկ գալիս են, մեկ՝ չէ, մեկի կողմից գալիս են, մեկի կողմից չէ, որ ձեր գործը գտնվում է դատական պրոցեսում, իսկ դատական պրոցեսն ավարտվել է, իսկ էս կոնցերնը գումար չունի, որ կառուցի: Դատարանի վճիռը դեռ պատրաստ չի: Բաբաջանյան 25/1 շենքում պայմանագրեր ունենք 18 բնակիչներով, որ «Նորաշեն»-ը մեզ պետք է տա էդ բնակարանները, հիմա իրանց դատապարտել են, էդ շենքը մնում է անորոշ վիճակում, դրանից հետո ինչ-որ իրար պարտք են եղել տոկոսով գումարի դիմաց տվել են «ԷՍԿՕ» կոնցեռնին»,-ասում է տուժող Ռուզաննա Խաչատրյանը: Ավելին՝ տեսանյութով