Որ երկիրը կդառնա տարանցիկ գազարտահանման համար (տեսանյութ)
Իրանի և Արևմուտքի միջև լարվածության թուլացումից հետո հնարավորություններ են հասունանում ոչ միայն Իրանի համար, այլև Հայաստանի և Վրաստանի. կարծում է վրացագետ Ալիկ Էրոյանցը։ Իրանը և Վրաստանն արդեն սկսել են վրաց-իրանական գազատարի կառուցման վերաբերյալ բանակցությունները, որի միջոցով իրանական գազը կարող է հասնել Սև ծով, ապա՝ Եվրոպա։ «Հարց է, թե որ երկիրը կլինի գազարտահանման տարանցիկ երկիր. Հայաստա՞նը, Թուրքիա՞ն, թե՞ Ադրբեջանը։ Սակայն հստակ է մեկ բան, որ երկուսի դեպքում՝ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի համար շահավետ է, որ այս գազամուղն անցնի Հայաստանի տարածքով։ Եթե Իրանը և Վրաստանը իմանան, որ Հայաստանը կողմ է իր տարածքով նման գազամուղի անցկացմանը և նպաստավոր պայմաններ կառաջարկի և անվտանգության երաշխիքներ կհաղորդի, բնական է, որ այն կդիտարկվի որպես ընդունելի այդ երկու երկրների համար»,-ասում է Էրոյանցը։