Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական բիզնեսում գործում է ոհմակի օրենքը» (տեսանյութ)

Տնտեսություն
547c7886d2aae3e73c3426b7df510bd5

Օգոստոսի 1-ից Հայաստանում բիզնեսով զբաղվող ընկերությունները 1 կիլովատտ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են 7 դրամով ավելի, ինչը բերելու է ապրանքների ու ծառայությունների թանկացման։ Ասում է գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Թե ինչու խոշոր բիզնես ունեցող գործարարները չեն արտահայտում իրենց դժգոհությունները հոսանքի դիմաց ավելի թանկ վճարելու համար, ըստ նրա, ունի իր պատճառները։ «Այդպիսի գործարարը գիտի երկու բան. առաջին՝ ինքը ազնիվ ճանապարհով չի հարստացել, երկրորդ՝ գոյություն ունի ոհմակի օրենքը, որտեղ ոչնչացնում են այն գայլին, ով խախտել է այդ օրենքը»։ Արդեն հաջորդ շաբաթվանից «Դելոիթ և Տուշ» աուդիտորական ընկերությունը խորհրդատվություն կսկսի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ 16 շաբաթվա ընթացքում մասնագետները կփորձեն հասկանալ, թե որքանո՞վ են հիմնավորված եղել վերջին երեք տարվա ընթացքում ՀԾԿՀ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումների մասին որոշումները։ Մանրամասները՝ տեսանյութում