Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրանժի» գործունեության վրա ազդել է Հայաստանի տնտեսական վիճակը (տեսանյութ)

Տնտեսություն
mail.gommogle.cllom_

Հանրային ծառայությունների հանձնաժողովն այսօր իր համաձայնությունը տվեց բջջային և ինտերնետ կապի ծառայություններ մատուցող «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարմանը գործարքին՝  «Յուքոմ » ընկերությանը։ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանսուազ Կայեն նշում է.  «Օրանժ խումբը որոշում է ընդունել հավելյալ ներդրումներ չանել Հայաստանի շուկայում՝ հաշվի առնելով համաշխարհային տարբեր շուկաներում կատարվող գործողությունները և որոշում է ընդունվել վաճառել այս կազմակերպությունը տեղական ընկերությանը, որը հնարավորություն կունենա հետագա ներդրումներ անել»։ Տիկին Կայեն հերքում է տեղեկությունները, թե Օրանժի՝ Հայաստանից հեռանալու որոշման վրա ազդել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի՝ Յուքոմ ընկերությանը փոխկապակցված լինելու հանգամանքը։ Փոխարենը, ըստ նրա, Օրանժի արդյունավետ գործունեության վրա իր ազդեցությունն ունեցել է Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակը։ «Ինչպես բոլորս գիտենք տնտեսական վիճակը Հայաստանում ծանր է և դա նույնպես մենք զգում ենք մեր վստահորդների մասով, թե ինչպես են նրանք ծախսում, ինչքան գումար են ծախսում, դա էլ մեզ վրա զգացվում է»,- Ա1+-ի հարցին ի պատասխան նշում է Ֆրանսուազ Կայեն։