Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինական ընկերությունը ուզում է երկաթուղի կառուցել Հայաստանում (տեսանյութ)

Տնտեսություն
98e1e97e0d02eaa3d5000f3c8835be2f

ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, կառավարության նիստից հետո անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը։ Կան առաջարկներ նաեւ չինական կողմից։ «Այց է նախատեսվում սեպտեմբերի վերջին Չինաստան, մենք ունենք առաջարկներ բազմաթիվ կազմակերպություններից, բայց մենք կարեւորել ենք ամենակարեւորը երկուսը եւ մոտ ապագայում եթե լինեն նորություններ կներկայացնեմ ձեզ»,-ասաց նախարարը։ Լրագրողները նաեւ հարց ուղղեցին Գագիկ Բեգլարյանին սահմանադրական բարեփոխումների հետ կապված։ Նախարարը, բնականաբար, կողմ է սահմանադրական փոփոխություններին: Իսկ ինչպես է վերաբերում այն փաստին, որ Վենետիկի հանձնաժողովը առաջարկել է չսահմանափակել նույնասեռական ամուսնությունների օրինականությունը։ Գագիկ Բեգլարյանը ծիծաղելով արձագանքեց. «Դուք լավ գիտեք, ես ոնց եմ վերաբերում»։