Իրանն ու Հայաստանը ԷՀԳ կառուցման վերաբերյալ 107 մլն եվրոյի պայմանագիր են կնքել.Panarmenian
Իրանն ու Հայաստանը օգոստոսի 12-ին համաձայնագիր են կնքել երկու երկրերի էներգահամակարգերը միացնող էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության մասին: «Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է դեռ 1995-ին: 2012-ի տվյալներով ԷՀԳ-ի կառուցման նախագծի արժեքը գնահատվում էր 100-105 մլն եվրո: Ներկայում Հայաստանի և Իրանի միջև գործում է երկու բարձրավոլտ ԷՀԳ, որոնց միջոցով երկու երկրի միջև էլեկտրաէներգիայի սեզոնային երկկողմ փոխադրումներ են իրականացվում զրոյական սալդոյով։ Ինչպես հայտնել է «Մեհր» գործակալությունը, պայմանագիրը կնքվել է 107 մլն եվրո գումարով: Նախատեսվում է 275 կմ երկարության ԷՀԳ կառուցել 2 տարում: Դա թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի փոխադարձ առաքումների ծավալները: Այս նախագծի միջոցով Իրանը մտադիր է միանալ Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերին, ընդլայնել էլեկտրաէներգիայի առաքումն Անդրկովկաս: Մանրամասները կարդալ panarmenian.net