Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս պայքարել Իսլամական պետության դեմ (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar2

Կրոնագետ , աստվածաբան Վարդան Խաչատրյանի համոզմամբ՝ Իսլամական պետության օրեցօր ընդլայնվող ահաբեկչությունների դեմ պայքարելու կարևոր նախապայմաններից է սուֆիզմի գաղափարախոսության տարածումը, որի հետևորդներին դժվար է լինում ստիպել դիմելու ծայրահեղական գործողությունների։ Ըստ բանախոսի՝ պատերազմական գործողությունների միջոցով իսլամիստ ծայրահեղակաների դեմ պայքարը կարող է վտանգավոր լինել, քազի այդ դեպքում ահաբեկիչները Վարդան Խաչատրյանի խոսքերով՝ լցվելու են Հարավային Կովկաս և Ադրբեջան։ «Երբ որ իսլամի դեմ գնում ես հրացանով, դա այն թիրախը չի , որը կարելի է հաղթել, խոցել կամ վերացնել հրացանով, ուրեմն անհրաժեշտ է կոմպլեքս մոտեցում որպես այդպիսին ՝ զրկել տնտեսական հնարավորություններից։ Այդ համալիր միջոցառումներով է, որ հնարավոր է այս կամ այն կերպ կասեցնել և թույլ չտալ, որպեսզի դա ( նկատի ունենալով Իսլամական պետությանը ս. թ.) ունենա համաշխարհային ցրում։ Իսկ եթե նրանց լղճես, հասկանալի է բոլորիս համար էլ, որ կլինի դրանց համաշխարհային ցրումը»,-շեշտում է կրոնագետը։ Մանրամասները՝ տեսանյութում։