Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք մեր ծառաներն եք, ինչ իրավունքով եք մեզ հարվածում». քաղաքացին՝ ոստիկաններին

Քաղաքականություն
2222

«Ոտքի Հայաստան»-ի ակտիվիստներից երկուսը փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և դիրքավորվել հրապարակի կենտրոնում՝ նստելով գետնին։ Ոստիկանները սակայն նրանց բռնի ուժով, այսինքն ոտքերից ու ձեռքերից բռնած  տեղափոխեցին կենտրոնական մասից դեպի հարակից տարածք։ Այնտեղ հավաքվածներից մի տարեց մարդ նկատեց, թե ինչպես է ոստիկանը հարվածում երիտասարդին՝ տեղափոխելու ընթացքում։ Տարեց քաղաքացին սկսեց ամոթանք տալ ոստիկաններին, ասելով. «Դուք մեր ծառաներն եք, ինչ իրավունքով եք մեզ հարվածում»։ Նրան միացան նաև մնացած ակտիվ քաղաքացիները՝ վանկարկելով ամոթ-ամոթ։ Ակտիվիստները դրանից հետո փակեցին հրապարակի հարակից փողոցներից մեկը, սակայն ոստիկանները նրանց ևս բռնի ուժով փոխադրեցին այլ տարածք։ Դավիթ Սանասարյանը անընդհատ փորձում է քայլել երթևեկելի փողոցներով, ոստիկանները խոչընդոտում են նրա երթը։ elektra   elektra (1)   elektra (2)   elektra (4) elektra (5) mail.6