Թափառող շների հաշվառման տվյալներ չկան, նրանք զանգվածաբար սպանվել են (տեսանյութ)
Երեւանի Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջաններում հայտնաբերվել է 72 թափառող շուն, սակայն նրանցից ոչ մեկի մոտ կատաղության նշաններ չեն նկատվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավար Դագմար Մայերը: Նա երեւանցիներին խորհուրդ տվեց չվախենալ փողոցում թափառող կենդանիներից, քանի որ կատաղած շունը հիվանդ տեսք ունի: Դագմար Մայերի խոսքերով՝ Երեւանում թափառող շների հաշվառման տվյալներ չկան, քանի որ նրանք զանգվածաբար սպանվել են: «Փրո Փոուզ» բարեգործական հիմնադիր նախագահ Էլսիկ Ղեզլաշորին էլ ընդգծեց, որ քաղաքապետարանն արդեն 7 տարի է նույն քանակի գումար է հատկացնում կենդանիների ստերջացման համար՝ առանց հստակ իմանալու շների քանակը։ Վիճակագրություն գոյություն չունի: Իրավապաշտպան Նարե Արամյանն էլ թափառող կենդանիների դեմ պայքարելու համար քաղաքապետարանը տարեկան 240 մլն դրամ է հատկացնում, սակայն իրենց պայքարի արդյունքում գումարը այս տարի կրճատվել է ուղիղ կեսով: Գումարներն աննպատակ էին ծախսվում: