Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռօրյա նստացույց Հանրապետության հրապարակում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
64074

Այսօր 18.00-ին  Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը կսկսի եռօրյա նստացույց։ Այս մասին Ա1+-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը։ Ըստ նրա՝ իրենց պահանջները չեն փոխվել, այն է՝ 1. վերանայել և չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, 2. վերանայել անցած տարի սահմանված սակագինը՝ նվազեցման միտումով, 3.պատժել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ քաղաքացիներին ծեծի ենթարկած և դրա հրամանն արձակած ոստիկաններին, 4. քրեական պատասխանատվության ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ղեկավարներին, ինչպես նաև լուծարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։ Պարոն Ղուկասյանի խոսքով՝ հրապարակային քննարկման իրենց առաջարկը մերժելուց հետո ոստիկանությունը փորձել է իրենց հետ կապի մեջ մտնել և ինչ-ինչ հարցեր քննարկել. «Սակայն մենք հրապարակային քննարկման կողմնակից ենք, որին մասնակից կլինեն և՛ քաղաքացիները, և՛ լրագրողները։ Մենք մերժեցինք իրենց այդ ցանկությունը»։ «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը Ա1+-ին տեղեկացրեց, որ այսօր բողոքի միջոցառումներ են տեղի ունենալու հանրապետության այլ տարածքներում ևս. «Մեր նախաձեռնության աջակիցներն ու համախոհներըԳյումրիում, Վանաձորում, Սպիտակում, այլ քաղաքներում զանգվածային բողոքի գործողություններ կանցկացնեն։ Նախատեսվում է նաև, որ տարբեր շրջաններից ավտոերթով քաղաքացիները կմիանան մեզ՝ Երևանում»։ Անդրիաս Ղուկասյանը նշում է. «Հավանաբար ոստիկանությունն այսօր կփորձի խոչընդոտել նստացույց սկսել։ Սակայն մենք վճռական ենք տրամադրված։ Ուզում եմ ընդգծել, որ նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել մեր պահանջները»։