Հարցվածների 46 %-ը անհրաժեշտ է համարում սահմանադրական բարեփոխումները (տեսանյութ)
1105 հարցվածների 46 %-ը նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել։ Սրանք Gallup international ասոցիացիայի մայիսին կատարած հարցումների արդյունքներն են։ Ասոցիացիայի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքերով՝ հարցվածներին նաև ուղղվել է՝ Սահմանադրության համաձայն ինչպիսի կառավարման ձեւ է գործում ՀՀ-ում՝ հարցը։ 74 տոկոսից 40 -նն ասել է՝ կիսանախագահական, 11 տոկոսը՝ խորհրդարանական, 49 տոկոսը՝ նախագահական։ Հարցին, թե ինչո՞ւ է մայիսին կատարված հարցման արդյունքները հրապարակվում այժմ, այն դեպքում, երբ Սահմանադրության նախագծի 1-7 գլուխներն արդեն հրապարակվել են։ Արամ Նավասարդյանը պարզաբանեց, որ որոշել են հրապարակել այն ժամանակ, երբ ակտուալ են համարել հարցը: Թե նոր հարցումները ե՞րբ կանցկացվեն, դեռ պարզ չէ։