A
A
Սերգեյ Մովսիսյանը լավագույնն է արագ շախմատում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը լավ հանդես եկավ Պարդուբիցեում ավարտված արագ շախմատի Չեխիայի բաց առաջնությունում: Մեր շախմատիստը կայացած 9 պարտիայում տարավ 6 հաղթանակ, երկուսն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտություն կրեց եւ վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին եւս վեց մասնակիցներ, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող հռչավեց Սերգեյ Մովսիսյանը: Նշենք, որ առաջնությանը մասնակցեցին 24 երկրների 153 շախմատիստներ, որոնցից 22-ը գրոսմայստեր են: