A
A
«Նախապես տեղյակ ենք պահում` մենք անցնում ենք լուրջ քայլերի» (տեսանյութ)
«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչները կրկին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին` պահանջելով ներկայացնել Դավիթաշեն թաղամասում գտնվող շենքի շինարարությունը չսկսելու պատճառները: Ինչպես խոստացել էր վարչապետը, շինարարությունը պետք է սկսվեր հուլիսի 15-ից: Բնակիչներին ընդառաջ դուրս եկած Գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտնեց, որ որեւէ կոնկրետ պատասխան այս պահին չունեն: Այս խոսքերը բարկացրին բնակիչներին. «Չնեղանաք մեզանից. նախապես ձեզ տեղյակ ենք պահում` մենք անցնում ենք լուրջ քայլերի»: