Ֆիրդուսի աշխատակիցները մտավախություն ունեն, որ կմնան առանց աշխատանքի (տեսանյութ)
Ֆիրդուսի տոնավաճառում առեւտրով զբաղվողները ահազանգում են՝ մնալու են առանց աշխատանքի։ «Մենակ ցամաք հացի փողն էինք տանում, այդ էլ չենք կարող տանել այստեղից։ Դրա համար էլ մարդիկ այս երկրից գնում են։ Եթե քանդում են, թող բարի լինեն մարդկանց բոլորին էլ աշխատանքով ապահովվեն»,- ահազանգում է Վարդուհի Լազարյանը։ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Ֆիրդուսի թաղամասի տեղում նախատեսում է կառուցել 85 մ տրամագծով հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ եւ հյուրանոցներ։: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ։ Տարածքում ապրող բնակիչները մտավախություն ունեն, որ կառուցապատման հետեւանքով կմնան առանց տանիքի։ Նախադեպը կատարվել է իրենց հարեւանների հետ, ովքեր արդեն 8 տարի է փողոցում են։ Տարածքում ապրողները պահանջում են համարժեք փոխհատուցում՝ Երեւանի կենտրոնում բնակարան ձեռք բերելու համար, իսկ տոնավաճառում առեւտրով զբաղվողներն էլ՝ համարժեք աշխատանք։ Մանրամասները՝ տեսանյութում։