Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ամսյա կալանք՝ բողոքի ակցիային մասնակցելու համար (տեսանյութ)

Հասարակություն
dat-Narek

Նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող Նարեկ Հակոբյանին գործով դատախազ Կորյուն Հայրապետյանը միջնորդեց դատապարտել 6 ամսվա ազատազրկման։ Նա մեղադրվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Դատախազը իր ճառում նշեց, որ Նարեկ Հակոբյանի մեղքն ապացուցվել է. «Նարեկը մեկ անգամ ոտքով հարվածել է Կարեն Սաղաթելյանի ձախ հետույքային շրջանին եւ մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա գլխի հետևի շրջանին»: Նարեկ Հակոբյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Օգոստոսի 5-ին պաշտպանական կողմը հանդես է գալու ճառով։ Նարեկ Հակոբյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը նշեց, որ իրենց ճառում միջնորդելու են արդարացնել նրան, քանի որ նման հանցանք իր պաշտպանյալը չի կատարել։