Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է «Օրանժը վաճառվել «Յուքոմին» (տեսանյութ)

Հասարակություն
ucomorange-600x326

«Օրանժ Արմնենիա»-ն շարունակելու է սպասարկել իր 650 հազար հաճախորդներին։ Բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժ Արմենիայի» հայկական հեռահաղորդակցության շուկայից հեռանալուն, այլ ընկերության բաժնետիրոջ փոփոխություն են նախատեսում եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունը բաժնետոմսերը փոխանցում է «Յուքոմ» ընկերությանը։ «Օրանժ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի վաճառքը «Յուքոմ» ընկերությանը ունի երկու նպատակ. առաջին նպատակը դա լուրջ շարժական կապի օպերատորների ստեղծումն է գործարքի ավարտին եւ երկրորդը՝ իրար փոխլրացնող գործունեությունների համադրմամբ հնարավորություն ընձեռել բաժանորդներին առաջարկել ամրակցված եւ շարժական կապերը համատեղող առաջարկ։ «Օրանժ Արմենիա» ընկերության ղեկավար Ֆրանսիս Ժելիբտերը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ «Օրանժ Արմենիան» շարունակելու է իր բաժանորդներին մատուցել նոր ծառայություններ եւ 12 ամիս շարունակելու է պահպանել իր բրենդը։ «Օրանժ Արմենիա» ընկերության ղեկավար Ֆրանսիս Ժելիբտերն ասաց, որ սա ոչ թե ֆինանսական որոշում է, այլ բիզնես որոշում, որը հնարավորություն է տալիս ընկերության անդամներին, բաժանորդներին նոր տեսակի ծառայություններից օգտվել. «Չեն եղել ճնշումներ ոչ ֆրանսիական կողմից, ոչ հայկական կողմից։ Գործաքրը քննարկելիս ոչ թե փնտրում էինք ֆինանսական գործընկեր, այլ բիզնես գործընկեր, որպեսզի կարողանա ընկերությունը հետագայում զարգացում ապրի»։