Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրանժ Արմենիա»-ն վաճառվում է «Յուքոմ»-ին

Տնտեսություն
f546d09318c2ce_546d09318c6a5.thumb_

«Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ: Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ «Յուքոմ» ընկերությունը 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով: «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009 թվականին և անցած 6 տարիների ընթացքում իր պրոֆեսիոնալ աշխատակազմի շնորհիվ հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով վստահելի և սիրված կապի օպերատոր հարյուր հազարավոր բաժանորդների համար: «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը. Ասվում է ընկերության հաղորդագրությունում։ Իսկ այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում «Օրանժ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը հայտարարել է, որ ընկերության վաճառքի շուրջ բանակցությունները շարունակվում են և դրանց կհաջորդի պայմանագրի ստորագրումը, որը պետք է հաստատվի պետական մարմինների կողմից. տվյալ դեպքում պայմանագիրը հաստատելու է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Ընկերության ղեկավարն ասել է, որ խոսքը 100% բաժնետոմսերի վաճառքի մասին է։