Գ. Սահակյանը ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը, որը տարիների ընթացքում տվել է դրական արդյունքներ: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ տիկին Վուտովան կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը՝ ուղղված Հայաստան-ԵԽ կապերի հետագա ամրապնդմանը: Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, կարեւորելով գրասենյակի համագործակցությունը խորհրդարանի հետ, նշել է, որ գրասենյակի հիմնական խնդիրն այս պահին Հայաստանում իրականացվող ծրագրերին աջակցելն է: