Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՐԻԿՍ-ը ունի իր բանկը

Տնտեսություն
150721071350_brics_624x351_reuters

ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան հանրապետություն) երկրները այսօր Շանհայում բացել են Զարգացման նոր բանկ, որը կզբաղվի անդամ-երկրների ենթակառուցվածքային նախագծերի ներդրմամբ:

Բանկի ստեղծումը ողջունել են միության բոլոր մասնակիցները՝Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան հանրապետություն: Նորաստեղծ բանկը շատերի կողմից ընկալվում է որպես այլընտրանք Համաշխարհային բանկին և ԱՄՀ-ին, չնայած ԲՐԻԿՍ անդամները ժխտում են այս տեսակետը: "Մեր նպատակը որ թե գոյություն ունեցող համակարգը կասկածի տակ դնելն է, այլ յուրովի բարելավել և համալրել այն", - հայտարարել է  Զարգացման նոր բանկի նախագահ հնդիկ Կունդապուր Վաման Կամատը: