A
A
Վերջապես նարդի ու շախմատ կխաղան նաև անձրևոտ ու ցուրտ օրերին. Ցայգ (տեսանյութ)
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի մշակույթի տան մասին գյուղացիներն անցյալով են խոսում: Տարիներ շարունակ կառույցը նպատակին չի ծառայել, սակայն կառավարության աջակցությամբ այն կրկին նախկին տեսքին կբերվի: Նախագիծ-նախահաշիվը կազմված է: Անհրաժեշտ է մոտ 47 միլիոն դրամ, որից 24 միլիոնի շինաշխատանքները կարվեն այս տարի: Արդեն մի քանի օր է ինչ Սպարդարյանի մշակույթի տանը լսվում են վարպետների մուրճերի ու բանվորների սղոցների ձայները: Վերանորոգման մեկնարկը տրված է: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում