Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում գործող տնտեսական մոդելը հնացած է». Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
ruben

Տնտեսական գիտությունների դոցենտ Ռուբեն Հայրապետյանը համարում է, որ ներկա տնտեսական համակարգում ինտեգրացիաներն ունեն ընդհանուր ձևակերպումներ, սակայն առկա է նաև որոշակի տրամաբանություն։ Ըստ տնտեսագետի՝ Հայաստանի տնտեսությունը փոքր ծավալներ ունի, ՀՆԱ-ն տատանվում է 10 միլիարդի շուրջ, պետական բյուջեն մոտ 2,5 միլիարդ է, և նախկին տնեսական մոդելն այլևս արդյունավետ լինել չի կարող. «Այս միությունում Ռուսաստանն է գերիշխող։ Այդ երկրին է պատկանում Հայաստանի ներդրումների 40-50%-ը, նույնը նաև էներգետիկ ոլորտում։ Ներկայումս մենք կարճաժամկետ տնտեսական մոդելով ենք առաջ գնում, ինչն այլևս արդյունավետ չէ»։ Ըստ նրա՝ տնտեսություն զարգացնելու համար պետությունը ներգրավում է նաև արտաքին դրամական միջոցներ. «Կարևորն այստեղ այն է, որ այդ միջոցները ներդրվեն՝ երկար ժամանակում արդյունքն ապահովելու համար, սակայն մեր դեպքում այն օգտագործվում է հիմնականում կարճաժամկետ ծրագրեր իրականացնելու համար»։ Սրա հետ միասին, ըստ տնտեսագետի, արդյունավետ չեն կարող լինել այն ռեֆորմները, որ փորձում են իրականացվել։ «Երբ Հայաստանում ռեֆորմներ են փորձում իրականացնել, դրանք առանձին վերցրած լավն են, սակայն միասնական համակարգում չեն գործում։ Կենսաթոշակային համակարգի դեպքում պատճառն այն է, որ ֆինանսական շուկան չի գործում։ Անհրաժեշտ է ունենալ համակարգային մոտեցում և լուրջ փոփոխություններ առաջացնել»,- հավելում է տնտեսագետը։