Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոտքի՛ Հայաստան»-ը կներկայացնի Կանոնադրությունը և գործողությունների ծրագիրը

Կարևոր լուրեր Հասարակություն
sanasaryan1

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել շարժման Խորհրդի ստեղծման մասին. Հայրենակիցներ,

Բաղրամյան պողոտայում հանրային քննարկումների արդյունքում էլետկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը համակարգելու նպատակով մշակվեց որոշումներ ընդունելու մեխանիզմ: Քննարկումների մասնակիցների կազմից ձևավորվեց «Ոտքի՛ Հայաստան» շարժման Խորհուրդը: Ս.թ. հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում քննարկման և հաստատման համար Խորհուրդը քաղաքացիների դատին կներկայացնի իր անդամների կազմը, Կանոնադրությունը և Գործողությունների Ծրագիրը։