Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան. «Չկա վստահություն իշխանությունների նկատմամբ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4bbaab0cc33f076de6c2029642428fff

Մինչ նաիրիտցիները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում, կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարկացած եւ զարմացած հարց է ուղղում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին. «Աշխատավարձերը փոխանցել ենք, չեմ հասկանում նաիրիտցիների հավաքի իմաստը»։ Ի պատասխան Զախարյանն ասաց, որ պարտքը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ, եւ հենց այս պահին էլ իրենք հնարավորություն ունեն վճարելու գումարները. «Խնդիրն այն է, որ մենք խոստացել ենք ամբողջությամբ վճարել այսօր, սակայն մի շարք աշխատակիցներ բողոքի նամակներ են ուղղել, որ իրենց աշխատավարձերը սխալ են հաշվարկել։ Այդ խնդիրը մենք կարող ենք 1-2 օրում ավարտել։ Նաեւ կա խնդիր փաստաթղթային ձեւակերպումների հետ։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր փաստաթղթային խմբաքանակի ձեւավորումից հետո վճարում կատարել։ Այդ գործընթացը կարող է տեւել 10-15 օր։ Սակայն նաիրիտցիները պահանջում են ամբողջ աշխատավարձը վճարել, իսկ դա կձգվի մինչեւ ամսվա վերջ»։ Զախարյանի բացատրությունները հունից հանեցին վարչապետին. «Շատ բարդ եք բացատրում, կոնկրետ ասեք, որ ով չունի դժգոհություն, այսօրվանից կարող է ստանալ գումարը»։ Այնուհետեւ վարչապետը ձայն տվեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին։ Վերջինս ասաց, որ խնդիրն այն է, որ չկա վստահություն իշխանությունների նկատմամբ, եւ պետք է տալ երաշխիքներ, որ աշխատավարձերն իսկապես ամբողջությամբ կմարվեն։ Ի պատասխան նրա՝ Երվանդ Զախարյանն ասաց, որ եթե նաիրիտցիները պատրաստ են սպասել մինչեւ ամսվա վերջ, ապա կստանան աշխատավարձն ամբողջությամբ, իսկ եթե ոչ՝ այսօրվանից սկսած՝ ով դժգոհություն չունի, կսկսի ստանալ իր հասանելիք աշխատավարձը։