Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը կրճատեց ազգային պարկի եւ արգելավայրի տարածքը. ԷկոԼուր

Կարևոր լուրեր Տնտեսություն
071512152221

ՀՀ կառավարությունը 2015թ. հուլիսի 2-ին ընդունեց 731-Ն որոշումը, որով փաստացի 630.6541 հեկտարով կրճատված է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքը  «Արևիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի հաշվին: Հիշեցնենք, որ այդ համալիրը ստեղծվել է ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 19-ի 1465-Ն որոշմամբ, որով միավորվեցին «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը: 731-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N1187-Ն, ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1465-Ն, ՀՀ  կառավարության 2009  թվականի հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշումներում: Որոշման հիմքում ընկած է «Արևիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի սահմանների հստակեցումը, որոնք 2013թ-ին կորցրեցին իրենց իրավաբանական կարգավիճակը նոր բնության հատուկ պահպանվող տարածքի` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ձևավորման արդյունքում: «Արևիկ» ազգային պարկի և «Զանգեզուր» պետական արգելավայրի կարգավիճակը և սահմանները սահմանված էին ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 15-ի N1209-Ն և 2009թ. հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշումներով: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում