Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդների իրավունքները կպաշտպանեն անվճար (տեսանյութ)

Հասարակություն
mail.google.com_7

Վարորդների իրավունքները պաշտպանելու համար «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն արդեն մեկ ամիս է՝ հատուկ ծրագիր է իրականացնում: Այն միտված է աջակցելու վարորդներին՝ վարչական մարմինների հետ հարաբերություններում. Այսօր հայտարարեցին ՀԿ հիմնադիր անդամներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը: Իրավապաշտպանները նշում են, որ ոչ միայն արդեն տեղի ունեցած սխալների դեմ են պայքարելու, այլ նաեւ կանխելու են այն. «Նախապես վերհանելու ենք օրենսդրական բացերը եւ առաջարկելու ենք լուծումներ»,- նշեց Արտակ Զեյնալյանը՝ հավելելով. «Բայց պետք է նշել, որ այնքան շատ են խախտումները, որ տասն այսպիսի ընկերություն էլ լինի՝ մեկ է՝ չենք կարողանալու բոլոր սխալները ուղղել»: Իրավապաշտպան Արա Ղազարյանն ընդունում է՝ բոլոր վարորդներն էլ խախտումներ երբեմն անում են, բայց համակարգի սխալներն ավելի շատ են. «Սա օրենքի շղարշի տակ հարկ հավաքելու միջոց է»: Եթե պետությունը նպատակ ունի բարելավել համակարգը, ապա տուգանքներից ստացված գումարները այլ նպատակներով կծախսեր՝ համոզված է Արտակ Զեյնալյանը, իսկ այսօր նա միայն գումար հավաքելու նպատակ է տեսնում. «Եթե ուրիշ նպատակ լիներ, այդ գումարների շնորհիվ կլինեին ուսուցողական գովազդներ, կտեղեկացնեին մարդկանց որտեղ եւ ինչ նշան է ավելացվել, լուսավորությունը նշաններ կավելացնեին, ճանապարհները կբարեկարգեին, ոչ թե կթողնեին այսպես, որ մարդիկ էլ առանց իմանալու ընկնեին այդ ծուղակները»: Ի դեպ, ՀԿ-ն վարորդների համար իր բոլոր ծառայությունները կատարում է անվճար: