A
A
Այսօր երթ՝ դեպի գլխավոր դատախազություն
Այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է երթ դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։ Սույն հավաք-երթն իրազեկված է։ Հավաքի երթուղին՝ Մոսկվա կինոթատրոն -Թումանյան - Մաշտոց -Ամիրյան –Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան- ՀՀ Գլխավոր դատախազություն։