Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նեղացած է «ֆիրդուսցիներից»

Հասարակություն
hovik

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստմանը համաձայն ընդունել է 33 թաղամասի բնակիչներին։ Նրանք գործադիր մարմնի նախորդ նիստի օրը փակել էին Կառավարության հարակից փողոցը՝ պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները։ Նրանց բնակարանները կառավարության որոշմամբ ճանաչվել է իրացման գոտի, եւ 8 տարի է, ինչ մարդիկ հայտնվել են փողոցում։ Իրացման գոտու բնակիչ Եվգենյա Ղալաջյանն «Ա1+»-ին հայտնեց, որ վարչապետը նեղացած էր իրենց ճանապարհ փակելու քայլից. «Ասաց, որ նման բան չեն անում, ձեր հետ չեմ բարիշելու»,- փոխանցեց տիկին Ղալաջյանը։ Նա դրական համարեց այն քայլը, որ վարչապետը խոստացել է մարել այն 28 մլն դրամ պարտքը, որը կուտակվել է վարձավճարներից։ Վարձավճարները ըստ պայմանագրի՝ պետք է տրվեին այդ մարդկանց՝ բնակարաններ վարձակալելու համար, ինչը չի արվում արդեն ամիսներ շարունակ։ Բնակարանները վերադարձնելու հետ կապված վարչապետը ժամկետ չի նշել։ Հիշեցնենք՝ ըստ կառավարության հաղորդագրության՝ բնակիչները հեռացել են գոհ։