Կիրառվում են թունաքիմիկատներ, որոնք խաթարում են հորմոնալ համակագը. ԷկոԼուր
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից օգտագործման համար թույլատրված թունաքիմիկատներում կան քայքայիչներ, որոնք ազդում են մարդու հորմոնալ համակարգի վրա եւ առաջացնում են առողջական խնդիրներ: Այս մասին հուլիսի 10 –ին տեղի ունեցած «Հորմոնալ համակարգի աշխատանքը խաթարող քիմիկատները» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ ասացին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետներ Լիլիկ Սիմոնյանը եւ Քնարիկ Գրիգորյանը: «Որպես թիրախ այդ քիմիկատները խաթարում են հորմոնալ համակարգը, որը նյարդային համակարգի հետ կարգավորում է մեր օրգանիզմի ամբողջ աշխատանքը, այսինքն` աճի համար է պատասխան տալիս, զարգացման համար եւ վերարտադրողականության համար: Կարող է առաջացնել սաղմի զարգացման խանգարումներ, վիժում, վաղաժամ ծննդաբերություն, երեխայի քաշի պակաս, բնածին արատներ, սեռական զարգացման խանգարումներ, տղամարդկանց մոտ սերմնահեղուկի ցածր որակ, շականակագեղձի քաղցկեղ, կանանց մոտ կրծքագեղձի, ձվարանների, վահանգեղձի քաղցկեղ»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը: Մանրամասներն՝ այստեղ