Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընկե՛ր Օսիպյան, մեզ մի թելադրեք»

Հասարակություն
HoDSESnRIWI

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել է Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին և հորդորում է «միասին Բաղրամյան պողոտայի նախկին գեղեցիկ տեսքը վերականգնել»։ «Մենք հնարավորություն ունենք ամբողջ աշխարհին ցույց տալու, թե ինչպիսին է հայ ազգը։ Հե՛տ վերադարձեք Ազատության հրապարակ և այնտեղ շարունակեք ձեր հավաքը»,- ասում է Վալերի Օսիպյանը։ «Ընկե՛ր Օսիպյան, մեզ մի թելադրեք»,- բացականչեց քաղաքացիներից մեկը։ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն էլ կոչ արեց բացել պողոտայի երթևեկելի մասը։ «Սա աննորմալ երևույթ է, այս ժխտողականությունն իրենց ոչ մի տեղ չի տանի»,- ասաց նա։ Ոստիկանները պատրաստվում են քաղաքացիներին հեռացնել Բաղրամյան պողոտայից։ Քաղաքացիների մի մասը պատ է կազմել, մի մասն էլ նստել է ասֆալտին։ Նրանք նաև հորդորում են քաղաքացիներին ՝ գնալ Բաղրամյան պողոտա և միանալ իրենց պայքարին։ Տեսանելի է, որ Բաղրամյան պողոտա են բերվում ոստիկանական նոր ուժեր։