Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտի, բայց չի ասում. «Կիսաավազակային կազմակերպություններ են»

Հասարակություն
baedbca15a0916562dd939c08705dfe3

Մեկ ու կես ամիս է անցել Արմավիրում երեխաների թունավորման դեպքից, սակայն որեւէ բացահայտում չի եղել։ «Երեք անգամ այցելել եմ Սննդի պետական ծառայություն, սակայն ինձ որեւէ բան հնարավոր չի եղել պարզել: Ինձ հետաքրքրում է` ով է սերտիֆիկացրել այդ մանկապարտեզների սննդի բլոկը` խոհանոցը: Սննդի պետական ծառայության պատասխանը հետեւյալն է` սերտիֆիկացումը պարտադիր չէ: Մեզ համար դա պատասխան չէ»,- ասում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Նա գիտի, սակայն չի ասի, թե ով է սերտիֆիկացրել մանկապարտեզների սնունդը` խուսափելով իր հայտարարության համար հետագա պատասխանատվությունից. «Դրանք կիսաավազակային կազմակերպություններ են, որոնք չունեն ոչ գրագիտություն, ոչ մասնագիտական հագեցվածություն: Անուն չեմ կարող ասել, քանի որ դա իմ ենթադրությունն է, սակայն շատ հիմնավոր: Ինձ համար անունը կարեւոր չէ, այլ թե ինչ պայմաններով է նա շահել այդ մրցույթը եւ ինչ արժանիքների համար է շահել»: Նա նկատում է` երբ սնունդը բերվում է մանկապարտեզ, պատրաստվում է ճաշ, դրա նմուշը պետք է երեք օր պահվի սառնարանում: Սպառողների միության նախագահը կոչ է անում ՀՀ Գլխավոր դատախզությանը` իր ասած բոլոր խոսքերրն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: