«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին կառավարությանը
Գործադիր մարմինն այսօրվա նիստում հավանություն տվեց Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը եւ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին» որոշման նախագծին: Դրանով պայմանավորված` Միջպետական բանկը` պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ներին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով պետք է զիջի` «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության եւ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ: Օրենքի նպատակն է գրավից ազատել Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը եւ անշարժ գույքը, ինչպես նաեւ Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը եւ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումը ՀՀ կառավարությանը: Ողջ գործընթացը կավարտվի հուլիս ամսին։