Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարներից 2 հոգի հացադուլ է հայտարարել

Հասարակություն
hacadul

Բաղրամյան պողոտայում ցուցարարներից երկու երիտասարդ մոտ մեկ ժամ առաջ հացադուլ են հայտարարել՝ Հարություն Հարությունյանն ու Հայկ Պարիկյանը։ Վերջինս ասաց, թե չգիտի, թե որքան կմնան հացադուլի մեջ, բայց այս պահին որոշել են պայքարի այս ձեւն ընտրել։ «Ա1+»-ի հիշեցմանն ի պատասխան, թե ոստիկանապետը նշել էր, որ չի կոտրելու երիտասարդներին, Հարությունը նշեց, որ իրենք կոտրվող չեն, չեն հավատում իշխանության վերջին խոստումներին աուդիտի հետ կապված եւ շարունակելու են պայքարը, մինչեւ չեղարկվի էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։