Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի փախստականների գործերով ՄԻԵԴ-ի վճիռը (տեսանյութ)

Հասարակություն
live1

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախագծի  նախաձեռնությամբ`հունիսի  30-ին` ժամը 12:30-ին, տեղի կունենա «Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի փախստականների գործերով ՄԻԵԴ-ի վճիռը» խորագրով  քննարկում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16-ին բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ: Ի՞նչ ազդեցություն կունենան այս որոշումները ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վրա, կանդրադառնանք մեր քննարկմանը: Քննարկման բանախոսներն են՝ Լարիսա Ալավերդյան,  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արա Ղազարյան,  միջազգային իրավունքի  մասնագետ Վլադիմիր Սարգսյան – Մինաս Սարգսյանի որդին