Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր դեպքում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը կարագացվի (տեսանյութ)

Տնտեսություն
819eeccd7e3c68451aed261fccd14b0e

Վաղը, համաձայն Իրանի իսլամական հանրապետության և «5+1» երկրների միջև նախապես ձեռքբերված համաձայնության, լրանում է միջուկային հիմնախնդրի հանգուցալուծման վերջնաժամկետը: Իրանագետ Ռուդիկ Յարալյանը կարծում է, որ այն դրական ավարտ կունենա։ Իսկ եթե ոչ, ապա՝ «Վատագույն տարբերակներից մեկն այն է, որ Իրանի մեկուսացումը կշարունակվի, որը բացասական է անդրադառնալու նաև մեզ վրա»։ Այս համատեքստում կարող է աննախադեպ կարևորվել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը։ «Այս միջուկային հիմնախնդիրը և երկաթուղու կառուցումը ինչ-որ տեղ կապ ունեն միմյանց հետ։ Եթե միջուկային հիմնախնդիրը լուծվի, հնարավոր է՝ երկաթուղու կառուցումն ավելի սեղմ ժամկետներում իրականացվի։ Դա Հայաստանին, այսպես ասած, շնչելու հնարավորություն կտա»,-կարծում է իրանագետը։ Հակառակ դեպքում ծրագիրը կարող է անորոշ ժամանակով երկարաձգվել։