Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ աղբամանների մոտ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Regiohhn-Capture

Զինված  տեխնիկան թող հանեն, այստեղ խաղաղ ցույց է, թող նրանք հեռացնեն տեխնիկան,ապա տանեն աղբամանները- զայրացել են Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնողները։ Ոստիկանության հայտարարությունից հետո այստեղ են եկել  «Սանիթեք» ընկերության բեռնատարները, ու կանգնել են քիչ հեռվում։ Քաղաքացիները պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն այն ոստիկանները,որոնք ուժ կիրառեցին հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ։ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստվում է իրավաբանների  հետ զրուցել քննիչի ներկայացրած՝ աղբամաններն առագրավվելու որոշման հետ կապված։