A
A
Կրքեր Բաղրամյան պողոտայում. ոստիկանապետը զայրացավ՝ չքվիր (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում մի ստվար զանգված վանկարկում է Բաղրամյան պողոտա, մյուս մասը՝ Օպերա։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին կոչ է արվում հայտարարել՝ ով ուզում է, թող մնա Բաղրամյան պողոտայում, իսկ ով գնալու է, թող գնա։ Ոստիկանապետը լրագրողներին հայտարարեց, թե մաքրելու են պողոտան. «Ով մնա այստեղ մաքրվելու է»։ Վլադիմիր Գասպարյանը զայրացավ, երբ նրա խոսքից հետո լրագրողներից մեկը փորձեց հասկանալ, արդյո՞ք այդ սպառնալիք ։ «Չքվիր աչքիցս, չքվիր էստեղից...»,- հունից դուրս եկավ նա։ ՀՀ քաղաքացին իրավախախտ չէ, - ի պատասխան հայտարարում են քաղաքացիները՝ ընդգծելով՝ եկել են խաղաղ նպատակներով։ Բաղրամյան պողոտան բազմամարդ է։