A
A
Դուրս եկեք տներից եւ միացեք մեզ. իրազեկման երթ
Մի խումբ երիտասարդներ այս պահին հավաքվել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ հեծանիվներով իրազեկման երթ անցկացնելու՝ <Դուրս եկեք տներից եւ միացեք մեզ> կարգախոսով: Երիտասարդները տեղեկացնում են, որ հեծանիվներով շրջելու են քաղաքաի բանուկ փոոցներով եւ կոչ են անելու, որպեսզի մարդիկ այսօր երեկոյան, ժամը 18-ին միանան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային: Երթը մեկնարկեց տերունական աղոթքից հետո: Մի խումբ ոստիկաններ շարժվեցին նրանց հետեւից: