Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը շախմատային քայլ արեց՝ շեղման կոմբինացիա

Քաղաքականություն
artak-manukyan

Այն, ինչ առաջարկում է Սերժ Սարգսյանը էլեկտրաէներգիայի դեմ պայքարող քաղաքացիներին` շախմատային լեզվով կոչվում է «շեղման կոմբինացիա». Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը մեկնաբանում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը. «Ես վաղուց էի ասում՝ եթե կառավարությունը ասի, որ վերցնում է իր վրա այդ գումարը, արդյո՞ք դա պահանջների կատարում է։ Ինձ համար ընդունելի չէ, ի՞նչ է նշանակում կառավարությունը ծածկի այդ գումարը, հո իր գրպանից չի՞ հանում, թե՞ նախարարությունները իրենց գործուղումների հաշվին են դա անում։ Բա էլ ինչի՞ համար ենք մենք ամեն տարի բյուջե ձեւավորում»: Տնտեսագետի համար անհասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ է իշխանությունը որոշել միայն այս տարվա թանկացման համար աուդիտ անել. «Հիմա իրենք աուդիտ են անում ու վիճարկում են այդ 6.93 դրամը, բայց ինձ համար անհասկանալի է՝ եթե աուդիտ են անում, թող այն 41 դրամն էլ անեն, տեսնենք ինչքանով է հիմնավորված»: «Ա1+»-ի հարցին, թե որքանով արդյունավետ կլինի Սերժ Սարգսյանի առաջարկած հանձնաժողովների ստեղծումը աուդիտի համար, Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Դեռ Լենինն էր ասել, եթե ուզում ես գործը տապալել` հանձնաժողով ստեղծիր; Այդ հանձնաժողովի իմաստը ո՞րն է, չեմ հասկանում, այ եթե նրանք ողջ սակագինը վերանայեին, գուցե ավելի տեղին լիներ»: