Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ պետք չէ դիմել ռուսաց թագավորին». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Տնտեսություն
Tankacum

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը համոզված է, որ էներգահամակարգը չի կարգավորվի, քանի դեռ կախվածություն ունենք ռուսական կողմից։ «Ռուսաստանն ի վիճակի չէ Հայաստանում ստեղծել արտադրություն, գործարաններ, որոնք կկարողանա շահագործել։ Այդ երկիրն ի վիճակի չէ նաև կատարելու ներդրումներ, էներգետիկ հզորություններ ավելացնելու։ Եվ մենք կանգնել ենք փաստի առաջ»։ Այն, որ ՀԷՑ-ում աուդիտ է անցկացվելու, տնտեսագետը որակում է որպես փորձ՝ ստեղծված իրավիճակում ինչ-որ լուծում գտնելու։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի համար էլ ձեռնտու չէ մեր էներգետիկ դաշտը։ «Գաղութի իմաստն այն է, որ նրանից օգուտ ստանաս, ոչ թե տաս»։ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը համամիտ չէ, որ մեր երկիրը Ռուսաստանի գաղութն է։ «Մեր հասարակությունը ստրկամիտ չէ, այնպես որ մենք գաղութ չենք»։ Նա Բաղրամյան պողոտայում տեսնում է գրագետ, ուսյալ խավի։ «Երբ իշխանությունը չի կարողանում ճիշտ կառավարել, այդ երիտասարդները գալիս ու հրամայում են։ Մեր իշխանությունները ծանոթ չեն քաղաքական, սոցիալական, իրավական պարզ ճշմարտություններին»,-շեշտեց տիկին Ալավերդյանը։ Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մյուսների՝ այս օրերին արվող հայտարարությունները, համարում է հին մոտեցում։ «Ինձ պետք չէ դիմել ռուսաց թագավորին՝ իմ խնդիրները կարգավորելու համար։ Սա բազիսային շարժում է, որը պետք է հաղթանակով դուրս գա»,-հավելեց նա։ Իսկ անկախ փորձագետ Վիգեն Խաչատրյանը համարում է, որ արդեն 20 տարի է՝ Հայաստանն ընտրել է փակուղային ճանապարհ։ «Վատ, անարդյունավետ կառավարման հետևանք է սա։ Եվ երբ նայում ենք շուրջը, չկան այլ միջոցով կառավարելու ունակ մարդիկ։ Մինչև հասարակությունը չձևավորի այլընտրանքային քաղաքական ուժ, հաջողություն չենք ունենա»։ Իսկ մի քանի օր շարունակվող բողոքի ակցիայի վերաբերյալ նշեց. «Ինձ մոտ հավատ չի ներշնչում ոստիկանության այս փաղաքշանքը։ Իսկ երիտասարդների պայքարը հրաշալի է»։