A
A
Բաղրամյան պողոտայում հարսանիք է (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում րոպեներ առաջ իսկական, հայկական հարսանիք էր։ Ցուցարարներին աջակցելու էին եկել նորապսակ հարս ու փեսան՝ Կարինեն եւ Դավիթը։ Ակցիայի մասնակիցները նրանց դիմավորեցին՝ ծափահարություններով եւ «համբույր» վանկարկումներով։ Նորապսակների գլխին ավանդույթի համաձայն քաղցրավենիք լցրեցին, իսկ հարսը որոշեց իր ծաղկեփունջը նետել հենց Բաղրամյան պողոտայում։ Նորապսակներն ասացին, որ եկել են սատարելու բողոքի ակցիայի մասնակիցներին, քանի-որ իրենք էլ են դեմ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը. «Մենք ուզում ենք քաղաքացիների կողքին լինել եւ սատարել նրանց։ Մենք էլ ենք որոշել անկախ ամեն ինչից, այսօր այստեղ լինել»։